ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ-ից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Սթեֆան Վիսկոնտի և ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆեր) հանդես են եկել հայտարարությամբ:
«Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքների կանխման նպատակով։