ՄԱԿ-ում կոչ են արել Իրանի իշխանություններին՝ հետաքննել Մահսա Ամինիի մահը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունը (ՄԻԳԿՎ) կոչ Է արել Իրանի իշխանություններին՝ անցկացնել 22-ամյա Մահսա Ամինիի մահվան անաչառ հետաքննություն, որը սրտի նոպայից մահացել Է ոստիկանական տեղամասում:

Ամինին սեպտեմբերի 13-ին Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվել և ուղարկվել Է «Ֆարաջա»-ի կենտրոններից մեկը, որոնք պատկանում են ոստիկանական վարչությանը և զորահետախուզությանը՝ բացատրական զրույցի համար: Այս կենտրոնում աղջիկը սրտի նոպա Է ունեցել, որից հետո նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց: Երեք օր անց՝ սեպտեմբերի 16-ին, նա մահացել Է:

«Մահսա Ամինիի ողբերգական մահը և կտտանքների ու դաժան վերաբերմունքի մեղադրանքները պետք Է արագորեն, անաչառորեն և արդյունավետորեն հետաքննվեն անկախ իրավասու մարմնի կողմից, որը, մասնավորապես, նրա ընտանիքին կապահովի արդարադատությունից օգտվելու հնարավորությունը»,-ասվում Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի տեղակալ Նադա ալ Նաշիֆի հայտարարության մեջ: ՄԻԳԿՎ-ի ներկայացուցիչը հավելել Է, որ Ամինիի մահից հետո Իրանի մի քանի քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս են եկել ի նշան բողոքի:

Ամենաթարմ