Աշխարհ

Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում՝ շարունակելու ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը․ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի առաջխաղացմանը։

«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում՝ շարունակելու ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը և օգտագործելու ուղղակի փոխգործակցության գոյություն ունեցող մեխանիզմները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու և խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքման միջոցով հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք, ինչպես նախկինում, պատրաստ ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ուստի երբ մենք խոսում ենք գոյություն ունեցող մեխանիզմների մասին, ԵԱՀԿ Մինսկի խումբն, իհարկե, դրա մի մասն է»,- նշել է դիվանագետը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ