Աշխարհ

Տիխանովսկայան կոչով դիմել է ռուսաստանցիներին

Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել հայտարարությամբ:

Գործիչը դիմել է ռուսաստանցիներին:

Նա շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի բլոգերներին և լրագրողներին:

«Մենք՝ բելառուսներս, անչափ երախտապարտ ենք այն ռուսաստանցիներին, որոնք արդեն աջակցում են բելառուս ժողովրդի ազատության համար պայքարին։ Մենք չեն մոռանա համերաշխության ոչ մի ժեստ կամ ակցիա։ Շնորհակալություն ձեզ։ Ռուսաստանցի անկախ լրագրողներ և բլոգերներ, առանձին շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ ուշադրության համար, շարքային բելառուսների հետ զրուցելու և նրանց կարծիքը հեռարձակելու պատրաստակամության համար։ Այդ ճշմարտությունն օգնում է նվազեցնել ռուսական և բելառուսական քարոզչության արդյունքը, խանգարում է մեր ժողովուրդներին միմյանց դեմ տրամադրելուն։

Եկեք քարոզչությանը թույլ չտանք թունավորել բարեկամական ժողովուրդների փոխհարաբերությունները, իսկ քաղաքական գործիչների անխոհեմ որոշումներին՝ հարվածել ինչպես Բելառուսի, այնպես էլ Ռուսաստանի շահերին։ Աջակցեք բելառուս ժողովրդին»,- նշված է Սվետլանա Տիխանովսկայայի ուղերձում։

Այս մասին տեղեկանում ենք Telegram-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ