fbpx
Աշխարհ

Կոկա արտադրող ընկերությունները ազգային մոբիլիզացում են հայտարարել Բոլիվիայում

Կոկա արտադրողները հայտարարել են, որ չեն ընդունում Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսին՝ որպես պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրանք «ազգային մոբիլիզացում» են հայտարարել։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել կոկա արտադրողների վեց ֆեդերացիաների նախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսը։

«Մենք հայտարարում ենք ազգային մոբիլիզացման մասին ընդդեմ պետական հեղաշրջման, որը տեղի է ունեցել մեր երկրում, մենք չենք ընդունում տիկին Անյեսի ինքնահռչակումը և խնդրում ենք միավորել ջանքերը բոլոր հասարակական կազմակերպությունների հետ։

Մենք վաղվանից կլինենք փողոցներում մինչև այն պահը, մինչև որ վերադառնա Էվո Մորալեսը, քանի որ նրա սահմանադրական մանդատի գործողության ժամկետը ավարտվում է հունվարի 22-ին»,-ասել է Ռոդրիգեսը։ Տեղեկությունը հաղորդում է Los Tiempos թերթը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ