Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայրը ողջ և առողջ տանն է։ Նա մասնավորաբար գրել է.
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ և անծանոթ մարդիկ,
Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է:
Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին էին` իրենց աջակցությամբ և օգնությամբ:
Շնորհակալ եմ պետական համապատասխան կառույցներին իրենց ներդրած բոլոր ջանքերի համար:
Վստահ եղեք, որ արդարը և բարին միշտ հաղթում են:
Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, եղեք առողջ և անվտանգ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոքոբելյանի հայրը՝ Գրիշա Քոքոբելյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության դուրս էր եկել տանից և չէր վերադարձել, որից հետո հարազատները դիմել էին պատկան մարմիններին որոնողական աշխատանքների համար։