fbpx
Քաղաքականություն

Ինչպիսի՞ն պետք է լինեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները

Երեկ այս հարցի պատասխանը փորձեց տալ Արամ Սարգսյանը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահը:

«Ես շատ կուզենամ, որ այս ընտրությունները մնան իրենց բուն բովանդակության մեջ, լինեն ԱԺ ընտրություններ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելու ընտրություն: Եթե այս ընտրություններն էլ նախորդ՝ քաղաքապետի ընտրությունների նման ընթանան՝ ուժերին հեղափոխականների եւ հակհեղափոխականների բաժանելով, անկախ նրանից, թե փող է բաժանվել, թե ոչ, ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործվել է, թե ոչ, իմ կարծիքով, չեն լինի արդար։ Իսկ եթե ընտրություններում չկիրառվի այդ, լինի բանավեճի ինստիտուտ, որտեղ մարդիկ գան, իրենց տեսակետը հայտնեն, մեր հանրությունը ընտրելու հնարավորություն կունենա, մտածելու հնարավորություն կունենա»,– լրագրողների հետ զրույցում նշել է Արամ Սարգսյանը։

Հ.Գ. Հիշեցնենք, որ երեկ Արամ Սարգսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը հուշագիրը ստորագրեցին ու գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես են գալու «Մենք» դաշինքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ