fbpx
Իրավական

Ես ապշել էի․ Կոլինան մեկնաբանել է իր կողմից ՀՀ-ից ապօրինաբար երեխա որդեգրելու մասին լուրերը

Ֆուտբոլային մրցավարության ասպարեզում աշխարհահռչակ Պյեռլուիջի Կոլինան մեկնաբանել է հայկական մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, թե, իբր, ինքը Հայաստանից անօրինական ճանապարհով երեխաներ է որդեգրել։

«Ես ապշել էի, երբ կարդացի այդ մասին։ Ես շատ եմ հարգում այն մարդկանց, ովքեր որոշում են կայացնում օրինական ճանապարհով որդեգրել երեխայի կամ երեխաների։ Բայց ոչ ես, ոչ կինս երբևէ այդ մասին չենք մտածել։ Բարդ է պատկերացնել, որ իմ անունը կապվել է նմանատիպ պատմության հետ», – Կոլինայի խոսքերը փոխանցում է իտալական ANSA պարբերականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկատվություն էր տարածել, որ Հայաստանից անօրինական ճանապարհով երեխաներ են որդեգրվել Իտալիայի քաղաքացիների կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ