Այսպես կոչված Հավանայի համախտանիշի դեպքեր են նշվել Կոլումբիայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների մոտ: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը։
Ըստ աղբյուրի՝ Բոգոտայում սեպտեմբերի կեսերին տուժել են առնվազն հինգ ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխա։
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հրատարակությանը հայտարարել Է, որ Կոլումբիայում իրականացվում Է համապատասխան հետաքննություն:
Նշվում է, որ առաջին անգամ Հավանայի համախտանիշը ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մոտ հայտնվել Է 2016 թվականին Կուբայում: