Կոլումբիական իշխանությունները 2 ռուս դիվանագետների արտաքսել են Կոլումբիայից՝ լրտեսության մեղադրանքով։
Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ըստ կոլումբիական լրատվամիջոցների՝ լրտեսներից մեկը կապված է հետախուզության գլխավոր վարչության, իսկ մյուսը՝ արտաքին հետախուզության ծառայության հետ։
Նշվում է, որ նրանք փորձել են հավաքել ռազմական բնույթ ունեցող, ինչպես նաև տնտեսության վերաբերյալ տվյալներ։
Կոլումբիական լրատվամիջոցները հայտնում են, որ լրտեսներն են Ալեքսանդր Բելոուսովը և Ալեքսանդր Պարիստովը։
