Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը հայտարարել է, որ գոհ է իր կոնգրեսական գործընկերներից, ովքեր աջակցություն են հայտնել՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի 50 միլիոն դոլար տրամադրելու առաջարկին։
Նա նշել է, որ այս աջակցությունը կօգնի տնտեսության զարգացմանը, օրենքի գերակայության հաստատմանը, ինչպես նաև Արցախյան վերջին պատերազմում տուժած հայերին։
Սփիերը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Հայաստանի ժողովրդավարությունը ադրբեջանական ագրեսիվ ու բռնակալ կառավարությունից։