Հունիսի 5-ին ԱԺ-ում ֆինանսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ չի համաձայնի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի այն պնդման հետ, որ արդեն իսկ լավ է, որ կանխատեսվել է տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշ, քան իրականում աճել է տնտեսությունը։ Թանդիլյանի ասաց, որ դա դեռ չի նշանակում, որ լավ է այդ ամենը, դա նշանակում է, որ ճիշտ չեն կանխատեսել։
Նա պարզաբանեց, սր կառավարությունում կոնսերվատիվ բնույթի կանխատեսում են ներկայացնում, որ հետո հաստատ կարողանան հասնել այդ թվին ու ներկայացնել, որ թիվը գերակատարել են։ Ֆինանսների նախարարը չհամաձայնեց այդ գնահատականի հետ և պնդեց, որ բյուջեի նախագիծը ներկայացնելիս իրենք մանրամասն ներկայացրել են նաև այդ կանխատեսումների հիմքերը։