Հունիսի 5-ին լրագրողների հարցերին պատասխանելիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ կլինեն ուժեր, ովքեր կարող են կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին:
«Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որ կփորձի ՀՀ-ում զենքի կամ այլ ապօրինի ու անօրինական գործողության դիմել արդյունքում կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան, և ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին: Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր, եթե լինեն, կստանան համապատասխան հակազդեցություն»,- ասաց ԱԱԾ պետը:
