fbpx
Իրավական

Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ։ Տեղեկացնում է News.am-ը:

Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։

Գործով, որպես երրորդ անձ է ներգրավվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ–ը։

Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ