Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն աշխատանքից ազատել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:
Վերջինս նշեց, որ իր աշխատանքից ազատման որոշման մասին իմացել է երեկ երեկոյան.
«Նազենի Ղարիբյանը կարծում է, որ ոչ լեգիտիմ կերպով են ինձ այդ պաշտոնին նշանակել: Անձնապես հենց նա է այդ որոշումը կայացրել»,- ազատման պատճառի մասին ասել է Օրբելյանը: Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ ոչինչ չի պատասխանել և պատրաստվում է Նազենի Ղարիբյանին դատի տալ:
Օրբելյանը նշեց, որ ինքը նման որոշման չէր սպասում։
«Շատերն ասում են, որ նա է ուզում այս պաշտոնը զբաղեցնել: Այս պաշտոնն իրեն շատ հետաքրքրում է, և առաջին իսկ օրվանից նա աչք ունի այդ տեղի վրա»,- ասել է Կոնստանտին Օրբելյանը: