«Իմ կապը Կոնտեի հետ շատ ամուր է, քանի որ նա մարզիչ է, որն իսկապես օգնում է ինձ: 26 տարեկանում ինձ պետք էր այսպիսի մարզիչ, որն օգնում է ամեն օր ու մոտիվացիա տալիս:
Այսպես է մեկնաբանել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Միլանի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակը Ա Սերիայի 4-րդ տուրի շրջանակում՝ գովասանքի արժանացնելով թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
Ես շատ ուրախ եմ այստեղ լինելուս ու նրա հետ աշխատելու համար:
Այս խաղը շատ կարևոր էր մեզ համար, բայց մենք առջևում բարդ խաղ ունենք «Լացիոյի» հետ: Մենք գոհ ենք 3 միավորից: «Սլավիայի» հետ խաղը ծանր էր, բայց մենք լավ էինք պատրաստվել այդ հանդիպմանը և համապատասխան ձևով արձագանքեցինք: Ես չեմ ուզում հիմա խոսել տիտղոսի մասին», – Լուկակուի խոսքերն է հաղորդել Football Italia-ն:
«Միլանի» նկատմամբ հաղթանակից հետ «Ինտերը» 12 միավոր հավաքեց ու 1-ին հորիզոնականն է զբաղեցնում Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում՝ մոտակա հետապնդող «Յուվենտուսին» գերազանցելով 2 միավորով: