fbpx
Քաղաքականություն

Կոպիրկինը՝ Հայաստանում քրգործերով անցնող պաշտոնյաների՝ ՌԴ-ում գտնվելու մասին

Ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Այս մասին ասյօր՝ դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին:

«Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ, ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Եվ հենց այդ տեսանկյունից էլ պետք է դրան նայել: Կան համապատասխան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրական նորմեր»,-ասաց նա։

Կոպիրկինի խոսքով՝ երկու երկրների գլխավոր դատախազություններում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք միմյանց հետ շփվում են այդ հարցով:

«Եկեք հնարավորություն տանք, որ նրանք անեն դա»,-եզրափակեց դեսպանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ