Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, վնասի մասին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։

Հրթիռը, ամենայն հավանականությամբ, ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս: Ճապոնական պարեկային նավերը տարածաշրջանում գտնվող նավերին կոչ են արել չմոտենալ իրենց, եթե գտնեն զինամթերքի բեկորներ և անմիջապես կապ հաստատել իշխանությունների հետ։

Ամենաթարմ