Հյուսիսային Կորեան հերթական անգամ հրթիռային փորձարկում է կատարել, այս անգամ՝ թևավոր հրթիռների։
Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Նշվում է, որ արձակվել է, ենթադրաբար, 2 հրթիռ։ Այժմ պարզվում են դրանց բնութագրերը։
Նշենք, որ սա այս տարվա ընթացքում արդեն 5-րդ հրթիռային փորձարկումն է։