Աշխարհ

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ում ևս 6 մլրդ եվրո են հավաքել

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը և Global Citizen ոչ կառավարական հանձնաժողովը միջազգային առցանց-մարաթոնի ժամանակ հավաքել են ևս 6,15 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման նպատակով:

Մարաթոնի ընթացքում Եվրահանձնաժողովը խոստացել է հատկացնել 4,9 մլրդ եվրո:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Գերմանիան հավելյալ կտրամադրի 383 մլն եվրո: Խոշոր նվիրատվություններ ստացվել են նաև ԱՄՆ-ից և Կանադայից:

ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոցների մշակման ու որոնման աշխատանքների համար անհրաժեշտ է ավելի քան 31 մլրդ դոլար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ