Կորոնավիրուսի թե՞ մեծ ճգնաժամի պատճառով են նվազել աշխատատեղերը:
Շատ բրիտանացիներ պնդում էին, որ գործազրկության նպաստները 2020-ի ապրիլին ավելի շատ են եղել, քան նույնիսկ վերջին ֆինանսական ճգնաժամի ընթացքում:
Մենք դիտարկելու ենք, կորոնավիրուսի ազդեցությունը անգործության վրա և դրա հետևանքները, հիմնվելով այն փաստերի վրա, որոնք մինչ այժմ հայտնի են:
Քանի՞ մարդ է հեռացվել աշախատանքից: Երկրի ո՞ր ոլորտներն են առավել ծանր հարվածի տակ ընկել: Եվ հնարավո՞ր է, որ տնտեսությունը կարողանա աճ գրանցել, երբ սահմանափակումները թեթևանան:
Որքա՞ն մարդ է գործազուրկ դարձել սահմանափակումները կիրառելուց ի վեր:
Լավագույն գնահատականը, որ մենք այժմ ունենք՝ քանի մարդ է կորցրել աշխատանքը արգելափակումների սկսվելուց հետո «պահանջարկների հաշվարկ»-ն է: Այս ցուցանիշը հրապարակվում է Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) կողմից՝ ամեն ամիս և գնահատում է գործազրկության նպաստների գծով մարդկանց թիվը, ինչպիսիք են աշխատանք փնտրողների նպաստը կամ ունիվերսալ վարկը:
Վերջին վիճակագրությունը կտրուկ աճ է գրանցել գործազրկության նպաստներ պահանջող մարդկանց թվաքանակում՝ 1,2 միլիոնից հասնելով մինչև 2,1 միլիոնի: Այս թիվը աճում է մոտ 850,000-ով մեկ ամսվա ընթացքում:
Ինչ համեմատական է անցկացվում նախորդ ճգնաժամերի հետ:
Նախնական ցուցանիշները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի և սահմանափակումների հետ կապված գործազրկության թվերն արդեն ավելի մեծ են, քան 2008-ի ճգնաժամի ժամանակ: Այդ ճգնաժամի պայմաններում մարդկանց 4.9 % ստացել է գործազրկության նպաստներ (2009 թվականի հոկտեմբերին և 2010-ի հունվարին)։
2020 թվականի ապրիլ ամսվա ցուցանիշը կազմում է 5,8 %՝ նախորդ ամսվա 3.5 %-ից բարձր: Այս մասով գրաֆիկը բավականին ցայտուն է.
Իսկ ի՞նչ կլինի, երբ հետհայացք գցենք: Գործազրկության նպաստների դիմումները 1986-ի գարնանը հասել է աննախադեպ 10,6 %-ի, որը շարունակում է մնալ ամենաբարձր ցուցանիշը։
Քանի՞ աշխատող է հեռացվել աշխատանքից
Արժե՝ կորոնավիրուսը տնտեսական այլ ցնցումների հետ համեմատելիս հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք. Ի տարբերություն նախորդ ճգնաժամերի, Մեծ Բրիտանիայի կառավարությունը այս անգամ ձեռնարկեց մասնավոր հատվածի աշխատողների աշխատավարձերի վճարման աննախադեպ քայլ՝ աշխատատեղերը պահպանելու նպատակով:
Ընթացիկ ճգնաժամի սկսվելուց ի վեր մոտ 8,7 միլիոն բրիտանացի շարունակել է իր աշխատանքը, ինչը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է աշխատուժի շուրջ մեկ քառորդ մասը:
Համաձայն հրապարակված տվյալների՝ աշխատողները ստանում են իրենց սովորական աշխատավարձի 80 %-ը և ամսական մինչև 2.500 ֆունտ ստերլինգ կառավարությունից: ԵՎ ևս 2,5 միլիոն պահանջներ ներկայացվել են «Ինքնազբաղվածության եկամուտների աջակցության սխեմայի» ներքո։
Այս երկու մեխանիզմները նախատեսվում է կիրառել մինչև հոկտեմբեր ամիսը, չնայած այն հանգամանքին, որ գործատուները կպարտավորվեն կատարել որոշ ֆինանսական պարտականություններ օգոստոսից: Պարզ չէր լինի, թե ինչ կլիներ, եթե Կառավարությունը չմիջամտեր։
Մեծ Բրիտանիայի ո՞ր շրջաններն են առավել ծանր հարված կրել:
Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր շրջանում մարդկանց մեծ թիվ կա, ովքեր դիմել են գործազրկության նպաստներ ստանալու համար՝ մարտ-ապրիլ ամիսների ընթացքում։ Հատկապես ծանր է իրավիճակը հյուսիսարևելյան հատվածներում, ինչպես նաև Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում:
Այսպիսով, ի՞նչ ազդեցություն ունեցան այս մեխանիզմները գործազրկության նպաստներ պահանջող մարդկանց վրա:
Հյուսիս-արևելյան հատվածը, որտեղ արդեն գրանցվել էր նպաստառուների ամենաբարձր ցուցանիշը, նույնիսկ մինչ սահմանափակումների սկսելը, շարունակում է մնալ վիճակագրական աղյուսակի ամենաբարձր կետում: Տարածաշրջանի աշխատուժի մոտ 9 %-ը գործազրկության նպաստ է պահանջել 2020 թվականի ապրիլին, ըստ ONS փորձնական տվյալների՝ նախորդ ամսվա 5,9 %-ից բարձր ցուցանիշ:
Ստորև բերված գրաֆիկը ցույց է տալիս յուրաքանչյուր շրջանի ցուցանիշները մարտ (մանուշակագույն) և ապրիլ (վարդագույն) ամիսներին:
Հարավարևելյան հատվածը (բացառությամբ Լոնդոնի) ունի իր բնակչության թվի համեմատ ամենացածր ցուցանիշը` 4,5 %: Թեև այս տարածաշրջանում ևս զգալի աճ է նկատվել մարտ ամսից ի վեր, երբ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 2,4 %:
Ի՞նչ կարող ենք ակնկալել 2020 թվականի հաջորդ ամիսների ընթացքում:
Բյուջետային պատասխանատվության անկախ գրասենյակը (OBR) կազմել է որոշ նախնական գնահատականներ այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել, Մեծ Բրիտանիայի տնտեսության համար, մնացած 2020 թ-ի ընթացքում : Վերլուծաբանները ցանկանում են ընդգծել, որ սրանք «լայն խոզանակ» կանխատեսումներ են, և պետք է զգուշությամբ ընդունել:
Հաշվի առնելով սա, OBR- ն գնահատում է, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն, այս տարվա երկրորդ կեսին, տնտեսութան մեջ բոլոր ապրանքների և ծառայությունների համակցված արժեքները կնվազեցնի 35 %-ով։
Դժվար է բառերով փոխանցել, թե որքանով անսովոր կլինեն այս երկու փոփոխությունները։ Այնպես որ եկեք դրանց համատեքստում դիտարկենք աղյուսակ, որը ներկայացնում է նախորդ 50 տարվա տվյալները.
OBR- ի գնահատմամբ՝ Մեծ Բրիտանիայի գործազրկության մակարդակը կարող է բարձրանալ մինչև 10 % այս տարվա երկրորդ կեսին:
Ահա այդ գրաֆիկը.
Աղբյուրը՝ channel4.com։
