fbpx
Աշխարհ

Ուկրաինայի պատերազմի վերջնական արդյունքը կորոշվի առաջիկա 4 շաբաթներին․ NY

Ուկրաինայում առաջիկա չորս շաբաթների մարտերը կորոշեն Ուկրաինայի պատերազմի վեջնական արդյունքը, որը կունենա երկարաժամկետ հետևանքներ։

Այս մասին գրում է The New York Times-ը։

Պարբերականի հետ զրուցած բարձրաստիճան աղբյուրները նշել են, որ եթե Ռուսաստանը ճեղքում իրականացնի արևելքում, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանա ներքին լսարանին «հատուկ գործողությունը» ներկայացնել որպես սահմանափակ հաջողություն, որով նա պաշտպանել է Ուկրաինայի ռուսամետ հատվածին։

Իսկ, եթե ուկրաինական ԶՈւ-ն կանգնեցնի ռուսական հարձակումը Դոնբասում, ապա Պուտինը դժվար ընտրության առաջ կկանգնի՝ ներգրավել ավելի շատ մարտական ուժ կամ լրջորեն գնալ բանակցությունների։

Ըստ աղբյուրի՝ Պենտագոնում կարծում են, որ Ուկրաինան ներուժ ունի ոչ միայն կանգնեցնելու ռուսական զինուժին, այլ նաև հետ շպրտելու Ռուսաստանի առաջխաղացումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ