fbpx
Խորհրդարան

Կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման պատճառը եղել է քաղաքական կամքի բացակայությունը․ Հայկուհի Հարությունյան

Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում և կանխարգելման գործում առաջին անգամ դրսևորվել է քաղաքական կամքի այս չափի մասշտաբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում։

«Եթե դիտարկենք կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ փորձերը, պետք է հստակ այդ ուրվագիծը դուրս բերվի․ ձախողման հիմնական պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է եղել։

Այդ պատասխանատվությունը ստանձնել է ոչ միայն իշխող ուժը, այլ նաև ընդդիմությունը, պահպանվել է նաև իշխանության երեք ճյուղերի հավասարակշռման սկզբունքը՝ ունենք անդամներ Կառավարությունից, Ազգային ժողովից և Բարձրագույն դատական խորհրդից։ Հանձնաժողովի գործունեության նպատակը պրակտիկայում այդ քաղաքական կամքը իրականություն դարձնելն է»,-ընդգծել է Հարությունյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ