Հուլիսի 22-ինՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել մամուլի ասուլիսով:
«Բազմաթիվ նյութեր հասանելի չեն դառնում հանրությանը: Միգուցե վաղ է գնահատելը: Բազմաթիվ են եղել իրադարձությունները (թվարկում է «թավշյա» հեղափոխությունը, Ապրիլյան պատերազմը, …), որոնք ցանկացած դիվանագետի համար լուրջ մարտահրավեր են:
Այն, ինչ եղավ ՀՀ-ում, պետք է պաշտպանենք: Ընտրություններն ապահովել են աննախադեպ մակարդակ: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դրսևորել եք քաղաքական կամք: Հայաստանում եղել են մարդիկ, ովքեր կարծել են, թե օրենքից վեր են: էլի կարող եմ անվերջ շարունակել, ցանկացած կառավարություն ապահովագրված չէ սխալներից:
ՀՀ-ից ակնկալում ենք կոնկրետ պլաններ, որ աջակցություն տրամադրենք: ԵՄ-ն կոնկրետ բարեփոխումների մոդել չի պարտադրում, բայց պատրաստ ենք մոբիլիզացնել ներուժը, փորձագետներ հրավիրել, որ ՀՀ-ն չկրկնի այլ երկրների թույլ տված սխալները: Բարեփոխումների ձևաչափը որոշվում է, բարեփոխումը պետք է լինի համակողմանի, համակարգը պետք է ջանքի արդյունք հանդիսանա: ՀՀ-ն ունի մարդկային ռեսուրսներ՝ համակողմանի և խորը բարեփոխումներ իրականացնելու համար», – նշել է Սվիտալսկին: