fbpx
Քաղաքականություն

«Հայաստանում կայանալիք ընտրությունները կարող են լավագույնը լինել ամբողջ աշխարհում»,- Պյոտր Սվիտալսկի

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք ընտրությունները կարող են լավագույնը լինել ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Այդ մասին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մեր երկրում Եվրամիությյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Մի՛ վաճառեք ձեր ձայները, կաշառք մի՛ վերցրեք, և ձեր քվեները տեղ կհասնեն, չեն գողացվի։ Թող այս ընտրությունները դառնան լավագույնը Հայաստանում, դուք կարող եք դա անել ու հպարտ լինել դրա համար»,- ասաց Սվիտալսկին։

Այսօր պաշտոնապես մեկնարկեց նաև «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը։ Այն իրականացնում են ՀՀ կառավարության, Եվրոպական միության (ԵՄ), Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունները և ՄԱԶԾ-ն։

«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի և թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները

Աղբյուր՝ 24news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ