fbpx
Հասարակություն

Ուշադրություն․ տուն վարձակալելու պատրվակով կորզում են անձնական տվյալներ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են անձնական տվյալների կորզման հերթական դեպքի մասին։

«Ուշադրություն. օգտատերը հայտնում է, որ տուն վարձակալելու պատրվակով կորզում են անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ։

Կեղծարարները կապ են հաստատում վարձակալությամբ բնակարան տվողներին և գումար փոխանցելու համար կեղծ հղում տրամադրում։

Պետք չէ անցնել այդ հղմամբ ու անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ լրացնել։ Ուշադիր եղեք, նման դեպքերում ակնկալում են, որ կլրացնեք կամ կտրամադրեք ոչ միայն ձեր բանկային քարտի համարը, այլ նաև քարտի վավերականության ժամկետը և քարտի հետադարձի եռանիշ թիվը (CVV/CVC): Դա ինքնին վկայում է այն մասին, որ իրականում փորձում են ձեզ խաբել, քանի որ ձեզ գումար փոխանցելու համար ո՛չ քարտի վավերականության ժամկետը, ո՛չ քարտի հետադարձի եռանիշ թիվը անհրաժեշտ չեն», – ասված է հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ