Աշխարհ

Կոստա Ռիկայում ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել

Ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել Կոստա Ռիկայում՝ թմրաթրաֆիքի դեմ պայքարի հատուկ գործողության շնորհիվ:

Առափնյա պահպանության ուժերի աշխատակիցները երկրի հարավային ափերի մոտ կալանել են արագընթաց մոտորանավակ, որը թմրանյութերի խոշոր խմբաքանակ էր փոխադրում, հայտնել է EFE գործակալությունը՝ հղում անելով կենտրոնամերիկյան հանրապետության ՆԳՆ-ի հայտարարությունը:

Ձերբակալվել են երեք կոլումբիացի, որոնք ուղեկցում էին մաքսանենգ բեռը: Կոստա Ռիկայի իշխանությունների տվյալներով՝ կոկաինի կալանված խմբաքանակը ամենախոշորն է դարձել նրանցից, որոնք երկրում բռնագրավվել էին տարեսկզբից:

Ըստ պաշտոնական տվյալների՝ անցյալ տարի կենտրոնամերիկյան երկրի իրավապահ մարմինները կալանել են 33,6 տոննա կոկաին, նաև չարագործներից առգրավել են 3,7 մլն դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ