fbpx
Հասարակություն

Կոտայքում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը կլինի Գառնիում

Սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզում Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում (մարզպետարանը դիմել է ԿԳՍՄ նախարարին, այդ օրը արգելոց-թանգարանի մուտքը անվճար դարձնելու համար, այս առիթով կլինի լրացուցիչ իրազեկում ):

Միջոցառման մեկնարկը կտրվի ժամը 15:00-ին:

Մարզի համայնքներն առանձին տաղավարներում կցուցադրեն իրենց համայնքներին բնորոշ կոլորիտը, ինչպես ժողովրդական ստեղծագործության և կիրառական արվեստի, այնպես էլ՝ ազգային խոհանոցի և բերք ու բարիքի տեսքով:

Ժամը 16:00-ից սկսած, տաղավարային ցուցադրությունից հետո, Կոտայքի մարզպետարանը կազմակերպել է տոնական համերգ՝ մարզի լավագույն պարային համույթների և երգիչների մասնակցությամբ:

Համերգային ծրագրում ելույթ կունենան Հրազդանի «Նինահար» և Աբովյանի «Հուշեր» պարային համույթները, ճանաչված երգիչներ՝ Գրիգոր Համբարյանը, Ռազմիկ Բաղդասարյանը, Սամսոն Պանյանը և Մամիկոն Բադալյանը:

Սիրով հրավիրում ենք մասնակիցը դառնալու ՀՀ անկախության 28-րդ ամյակին նվիրված մարզային գլխավոր միջոցառմանը:

Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ