Հունիսի 14-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի բակում քամուց ծառը կոտրվել, ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «ՎԱԶ-2102» և «Mercedes ML» մակնիշների ավտոմեքենաների վրա՝ վնասելով արտաքին լուսավորման սյունը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչ կանաչապատման աշխատակիցների մոտենալը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։