«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վարձավճարով չի հեռանա ակումբից։ Նա ցանկանում է իրեն լավ դրսևորել և մնալ «Բարսայում»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ Կոուտինյոյի համար առաջնային տարբերակը Անգլիա վերադառնալն է, բայց Պրեմիեր լիգայի թիմերից ոչ մեկը պաշտոնական առաջարկով չի դիմել կատալոնական ակումբին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսան» կարող է բրազիլացուն բաց թողնել վարձակալական հիմունքներով 25-30 միլիոն եվրոյով։