Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել, որը արվել է 2016 թվականին: Նշված է, որ լուսանկարում պատկերված կովերը խմում են Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը:
ՀԲՃ-ն նաև հայտարարություն է տարածել լուսանկարին կից:
« Պաշտոնական հարցում ենք ուղարկել 2 պետական կառույցների խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները․
1. Արդյո՞ք երբևէ լաբորատոր հետազոտությունների միջոցով ստուգել են մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների կողմից բնական ջրահոսքեր բաց թողնվող հոսքաջրերի ֆիզիկաքիմիական ցուցանիշներն ու դրանց համապատասխանությունն այդ ընկերությունների ստացած թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներին։
2. Եթե այո, ապա խնդրել ենք տրամադրել այդ բոլոր հետազոտությունների ամբողջական արդյունքները»։
https://www.facebook.com/armecofront/photos/a.581249625248439/3474405879266118/?type=3&theater