Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ընթացող քննարկումների ժամանակ, բարձր գնահատելով վրաց-ադրբեջանական հարաբերությունները, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Նա նշել է, որ Վրաստանն այդ հարցում չեզոք, օբյեկտիվ և անկողմնակալ միջնորդ է:
«Եռակողմ հանդիպումների կազմակերպումը մեր շահերից է բխում, որովհետև այդ տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։ Մենք իսկապես ցանկանում ենք տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի»,- հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ հավատում է համագործակցությանը: