fbpx
Ժամանց

Ուիլ Սմիթը ռեփեր Xcho-ի թրեքով տեսանյութ է հրապարակել

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որն ուղեկցվել է հիփ-հոփ կատարող Xcho-յի Ты и я թրեքով։ Xcho-ն ռեփ է կարդում ռուսերեն։ Նա ծագումով հայ է, իսկական անունը Խաչո Դունամալյան է։

Տեսանյութում դերասանը հեռախոսի օգնությամբ վազքուղու վրա նկարահանում է ձնառատ ճանապարհով ընթացող մեքենայի տեսարանը։ Մեքենան խաղալիք է, իսկ ճանապարհը՝ մարզասարք։

«Դուք կզարմանաք, բայց ֆիլմերում շատ տեսարաններ հենց այսպես են նկարահանվում»,- հրապարակմանը կից գրել է Սմիթը։

Սակայն բաժանորդների ուշադրությունը գրավել է տեսանյութի երաժշտությունը։ Մեկնաբանություններում հայտնվել են ռուսալեզու օգտատերեր, ովքեր սկսել են միմյանց ողջույններ ուղարկել ու կատակել, թե դերասանը ռուս SMM մենեջերի է վարձել։

Xcho-ն նույնպես մեկնաբանություն է թողել հրապարակման վերաբերյալ, որում շնորհակալություն է հայտնել Սմիթին՝ թրեքն ընտրելու համար։ Միաժամանակ ուկրաինացի օգտատերերը մեկնաբանություններում քննադատել են Սմիթին։

Ինքը՝ Սմիթը, դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել քննադատությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ