fbpx
Աշխարհ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կողմ չէ կառույցից Ռուսաստանի բացառմանը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը դեմ է արտահայտվել Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելուն: Ավելի վաղ նման կոչ էր արել պաշտոնական Կիևը։

«Ի տարբերություն Եվրախորհրդի՝ ԵԱՀԿ-ն չունի անդամակցությունը կասեցնելու մեխանիզմ, որը կարելի է օգտագործել Ռուսաստանին բացառելու համար։ Դիվանագիտական ​​ուղիները բաց պահելը դեռ չի նշանակում դիրքորոշումների միասնականություն։ Կարծում եմ՝ այսօր իմաստ ունի, որ Ռուսաստանը շարունակի մնալ ԵԱՀԿ-ի անդամ»,- ասել է նա գերմանական Welt թերթին տված հարցազրույցում։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան անցյալ ամառ հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն գտնվում է ինքնաոչնչացման փուլում։ Նրա կարծիքով՝ կազմակերպությունը կկործանվի, եթե Ռուսաստանը մնա նրա կազմում։

Հելգա Շմիդը նաև հայտնել է, որ ԵԱՀԿ-ն «պատրաստ է իր ներդրումն ունենալ» Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պայմանների պահպանումը վերահսկելու գործընթացում, եթե Մոսկվան և Կիևը կարողանան հրադադարի շուրջ համաձայնության գալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ