Ուկրաինացի երգչուհի Maruv-ին (Աննա Կորսուն) կողոպտել են Կիևի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանում։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում։
Երգչուհին վերադառնալիս է եղել Թել Ավիվից, որտեղ մարտի 29-ին հանդես է եկել համերգով։ Նա պատմել է, որ իր ուղեբեռից բիժուտերիա են գողացել՝ կարծելով, թե թանկարժեք զարդեր են։ Նա խորհուրդ է տվել մարդկանց հավուր պատշաճի փաթեթավորել ուղեբեռը՝ նման ռիսկի չենթարկվելու համար։
Նշենք, որ երգչուհին հրաժարվել էր «Եվրաստեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց, քանի որ չէր ցանկացել իր ելույթ վերածել քաղաքական գործիչների պրովոկացիայի, ինչը առաջադրել էր Ուկրաինայի ազգային հեռարձակողը։