Կքննարկվի դատավորներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ներառելու հարցը

Հրապարակող՝

Հունգարիայում բողոքի ցույցի մասնակիցները շրջափակել են պետական հեռուստատեսության շենքը

Ամենադիտվածներ

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի դատավորներին սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված նախագիծ: Դրանով դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց կառավարության ծրագրի շրջանակում դատական իշխանության անկախության և սոցիալական երաշխիքների ստեղծման մասին:

Նիկոլ Փաշինյանը նշեց` կար ժամանակ, երբ դատավորների աշխատավարձերը հայաստանյան չափանիշներով շատ բարձր էին համարվում: Բայց հիմա դա այդպես չէ: «Եվ դատավորների սոցիալական երաշխիքների հարցը գալիս է օրակարգ: Մենք մտադիր ենք այդ հարցը լրջորեն քննարկել: Սակայն հավասարակշռությունների մեխանիզմ կա, որ պետք է ապահովենք: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում մենք դատավորների սոցիալական երաշխիքների հետ կապված նախագիծ ունենք: Դրանով նրանց ներառում ենք սոցիալական փաթեթների շահառուների ցուցակում»,-ասաց վարչապետն ու հավելեց` դա կարևոր հանգամանք է:

Նա ևս մեկ անգամ արձանագրեց իրենց քաղաքական թիմի կամքը, որ Հայաստանում պետք է  լինի անկախ դատական համակարգ, նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները պետք է գործեն: Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը հիմա քննարկում է նաև նոտարներին փոքր վեճերի կարգավորման լիազորություններ ընձեռելու հարցը, որով դատական համակարգի ծանրաբեռնվածությունը կնվազի:

Դատական համակարգի նկատմամբ հրապարակային և ոչ հրապարակային միամտությունների մասին Փաշինյանն ասաց` կարծում է, որ հրապարակային դրսևորումները շատ նուրբ գիծ ունեն: «Մենք մի կողմից պետք է ապահովենք ժողովրդավարությունը և մարդկանց արտահայտվելու իրավունքը: Բայց մյուս կողմից որևէ կերպ չպետք է սահմանափակվի դատական համակարգի անկախությունը և փաստաբանների գործունեությունը»,-նշեց նա:

Այս առումով կառավարության դիրքորոշումը հետևյալն է` փաստաբանական գործունեության համար հստակ երաշխիքներ պետք է լինեն: Փաշինյանը շեշտեց` որևէ փաստաբան որևէ անձի պաշտպանելիս չպետք է ատելության առարկա դառնա:

 

Ամենաթարմ