Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 4-րդ զորամիավորման ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:
Նշվում է, որ կատարելագործվել են զինծառայողների՝ հրաձգային զենքերի կիրառման հմտությունները, ստուգվել է նրանց պատրաստության մակարդակը։
