ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի գրառման միջոցով հայտնել է, որ այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։
Ստեփանյանը նշել է, որ հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։
Խոսնակը հավելել է, որ տուժածներ չկան։
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2887774691258672