ТАСС-ի հաղորդմամբ՝ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների (GKNB) ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայումումին Յաթիմովը համաձայնություն են ձեռք բերել երկու երկրների սահմանին լիակատար հրադադարի մասին։
«Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվածության են եկել սահմանին կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև բախումները շարունակվել էին մի քանի ժամ, ինչի հետևանքով երկու կողմից զոհվել էր մոտ 40 մարդ, շուրջ 200-ը վիրավորվել էին: