fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ն չի՞ տվել համաձայնություն Ադրբեջանի՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցությանը

1lurer.am-ի փոխանցմամբ՝ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին, Հայաստա՞նը չի տվել համաձայնություն, փոխվարչապետը դրական պատասխանել է տվել:

«Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե հայկական կողմի դիրքորոշումը կապվա՞ծ է ռազմագերիների վերադարձի հետ, Մհեր Գրիգորյանը պատասխանել է. «Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ