Ճի՞շտ է արդյոք տպավորությունը, որ շփման գոտում կրակի խտությունը համեմատաբար թուլացել է. հարցն այսօր ուղղվել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին.
«Այո, թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի ԶՈւ-երը համապատասխան ուժեր են կորցնում և չեն կարող առաջին օրվա էդ ամենամեծ թափի հետ համեմատվեն հետագա օրերը: Բայց առանձին դրվագներով եթե վերցնենք, երբ փորձում են գրոհել բնակավայրեր, բնագծեր, կարճաժամկետ այդ խտությունը նորից վերականգնվում է»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հակառակորդն առաջնագծում ունեցած անհաջողությունների «վրեժը» հաճախ փորձում է լուծել խաղաղ բնակավայրեր հրթիռակոծելով, ինչի ապացույցը բազմաթիվ հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծությունն ու հրթիռակոծությունն է: