Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնված 2002 թվականին):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
- Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ․ ՊՆ
- Հայաստան վերադարձած 10 գերիներից 1-ը կալանավորվեց
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:


