fbpx
Իրավական

Կրակոցներ Աբովյան փողոցում․ վիրավորներից մեկը նախկին ՀՀԿ-ականի որդին է․ Factor

krakoc

Անցած գիշեր Աբովյան փողոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորվել են 2 անձինք։

Այս մասին Factor-ը տեղեկացել է Ոստիկանության մամուլի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։

Վերջինս ասել է ժամը 03:10-ու 03:12-ին ահազանգեր են եղել հրազենային վնասվածքով քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին։

Ջանոյանի խոսքով՝ պարզվել է, որ այդ 2 քաղաքացիների ու անհայտ անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը կրակոցներ է արձակել տուժածների ուղղությամբ ու վիրավորել նրանց։

Factor-ի տեղեկություններով՝ վիրավորում ստացածներից մեկը նախկին ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդին է։

ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ հայտնել է, որ վիրավորներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ