fbpx
Հասարակություն

17-ամյա պատանին դանակահարել է հասակակցին

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի և ձախ արմնկային հոդի ծակած-կտրած վերք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի 17-ամյա բնակչին մարմնական վնասված պատճառողի ինքնությունը:

«Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 01.30-ին նույն մարզի Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և ներկայացրել դիմում-մեղայական, որ հասակակից պատանուն ինքն է դանակահարել:

Դիմում-մեղայականը ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ