ՌԴ Ուդմուրտիայի շրջանի Իժևսկ քաղաքում՝ Պուշկինսկայա փողոցի թիվ 88 դպրոցում, կրակոցներ են հնչել:
Այս մասին հայտնում են «112» և «Մաշ» տելեգրամ-ալիքները։
Նշվում է, որ կատարվում է աշակերտների և ուսուցիչների տարհանում, տուժածների մասին հստակ տեղեկություններ չկան։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։
Սպանվել է դպրոցի պահակը: Նախնական տվյալներով՝ կա ինը տուժած, որոնց գերակշիռ մասը՝ 6-ը, առաջին դասարանցի աշակերտներ են: Նրանցից մի քանիսն ունեն հրազենային վիրավորումներ, մյուսները՝ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ պատուհաններից ցատկելու հետևանքով:
Կրակոցները սկսվել են դասի ժամանակ, երբ սև կոստյումով անհայտ տղամարդը ներխուժել է դասարան ու կրակ բացել երեխաների վրա։
Դպրոցի տնօրենին հաջողվել է վիրավոր աշակերտներից մեկի հետ թաքնվել աշխատասենյակում և փակվել այնտեղ։
Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը ևս ժամանել է դեպքի վայր, հրաձիգին բռնել դեռևս չի հաջողվել, նա թաքնված է դասարաններից մեկում: