Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 02։45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
- Արմավիրի բնակիչը փորձել է սպանել Սլովակիայի քաղաքացուն․ գործն ուղարկվել է դատարան
- Հափշտակվել է 41 մլն դրամից ավելի գումար. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նշվում է, որ ժամը 03։55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։
Ըստ աղբյուրի՝ մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ոստիկանությունի հայտնում են, որ մահացել են նաև հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն։
Կատարվում է նախաքննություն։


