Կրեմլը Նավալնիի վիճակի հետ կապված երկխոսություն է ակնկալում գերմանացի բժիշկներից

Ամենադիտվածներ

Կրեմլի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ: Նա հայտնել է, որ Մոսկվան առաջին օրերից ոչինչ չի թաքցրել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ռուս բժիշկները ավելի շատ և հաճախ են տեղեկատվություն տվել, քան նրանց գերմանացի գործընկերները:

«Մենք փաստերը չենք թաքցնում, դրանք բոլորին քաջ հայտնի են, մենք պատմել ենք դրանց մասին, դրանք քաջ հայտնի են մեր բոլոր գործընկերներին և մեր վիզավիներին, տեղեկատվությունը տրամադրվել է առաջին օրերից: Հանուն արդարության, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ամբողջ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Օմսկի հիվանդանոցը շատ ավելի շատ տեղեկություններ է տրամադրել հիվանդի առողջական վիճակի մասին, քան, օրինակ, դա արվում է այժմ Բեռլինի հիվանդանոցից: Սա կրկին բացարձակ մերկ հայտարարություն է»,- ասել է նա:

Պեսկովը հավելել է, որ Կրեմլը ապավինում է իր գերմանացի գործընկերների հետ երկխոսությանը և տեղեկություններ ստանալուն այն ​​նյութի վերաբերյալ, որը ենթադրաբար հայտնաբերվել է Ալեքսեյ Նավալնու մոտ: Դա կօգնի Ռուսաստանի ՆԳՆ կողմից գործի հանգամանքների նախաքննական ստուգմանը:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

Ամենաթարմ