ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի գրոհայինները խորը մտահոգության առիթ են Ռուսաստանում:
Պեսկովը նշել է, որ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հնարավոր հակազդման մասին: «Այս պահին ես տեղյակ չեմ այդ մասին»,- պատասխանել է նա հարցին` արդյոք Ռուսաստանի մտահոգությունը կարող է արտահայտվել գրոհայիններին որևէ կոնկրետ հակազդեցությամբ:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից: