Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել են հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի 40 կողմնակիցներ: Այս մասին հաղորդել է ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն:
«Ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել են 40 իրավախախտներ, բոլոր փաստերով հետաքննություններ են կատարվում», – ասվում է հաղորդագրությունում: Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս պարզվում է անկարգությունները հրահրողների ինքնությունը:
«ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն շարունակում է սովորական ռեժիմով աշխատանքը և ապահովում է հասարակական կարգի, քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի անվտանգությունը: ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն հիշեցնում է, որ բոլոր հնարավոր սադրանքները՝ ուղղված հասարակական կարգի ապակայունացմանը, ժամանակին կանխվելու են՝ օրենքին համապատասխան»,-ընդգծվում է հաղորդագրությունում:
ՆԳՆ ԳՎ տվյալներով՝ մոտ 1.5 հազար մարդ փորձել է օգոստոսի 9-ի գիշերն անկարգություններ կազմակերպել Ղրզղստանի մայրաքաղաքում:
«Հասարակական-քաղաքական իրավիճակը փորձել է ապակայունացնել մոտ 1.5 հազար մարդ», – ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչության տվյալներով ՝ անկարգությունների մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, առևտրի կենտրոններ և սուպերմարկետներ, ինչպես նաև արգելափակել են ճանապարհները:
«Մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները ագրեսիվ անձանց կողմից հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացման փորձերի և հետագա հնարավոր անկարգությունների , ավազակությունների, խուլիգանության կամնխարգեման անհրաժեշտ միջոցառումների անցկացման ընթացքում հատուկ միջոցներ են կիրառել»,-նշում է ՆԳՆ ԳՎ-ն:
Բիշքեկում զանվգածային ն անկարգությունների փորձը ձեռնարկվել էին, ամենայն հավնականությամբ օգոստոսի 8-ին հատուկ գործողության ընթացում ձերբակալված երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների կողմից: Նրան աջակցող մոտ 1000 մարդ հավաքվել էր կենտրոնական հրապարակում և պահաջում էր պետության ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովի հրաժարականը: Ավելի ուշ ոստիկանությունը հատուկ միջոցներով նրանց ցրել էր: Վերջին տվյալներով՝ օգոստոսի 7-8-ը բժշկական օգնության համար դիմել է մոտ 98 մարդ:
Աթամբաևը դատարանի որոշմամբ կալանավորվել է մինչև օգոստոսի 26-ը: