Ամեն գերատեսչությունում նախարարից բացի այլ պաշտոնյա իրեն կցված ավտոմեքենա պետք է չունենա:
Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայատարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նա ասաց, որ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարություն է տրվել արդեն կառավարությանը ենթակա մարմիններին, իսկ կառավարությանը ոչ ենթակա մարմիններին այդ մասին առաջարկություն է ուղարկվել:
«Տեղյակ եք, որ մոտ երկու շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմը ավտոմեքենաների կտրուկ կրճատման որոշում է կայացրել: Ինչպես նշել էինք՝ այս որոշումը լոկալ բնույթ չի կրելու և պետք է տարածվի բոլոր պետական մարմինների վրա»:
Աղաջանյանի հայտարարությամբ՝ վարչապետի հանձնարարությամբ, հանձնարարական է իջեցվել կառավարությանը ենթակա մարմիններին, որպեսզի նրանք ևս սկսեն այդ գործընթացը: Նույնը առաջարկության տեսքով առաջարկվել է այլ պետական մարմիններին, որոնք կառավարությանը ենթակա չեն:
Աղբյուր ՝http://galatv.am
